National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.11.2006
Հերթական ցուցահանդեսը Ազգային ժողովում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը եւ «Հայ կանանց միջազգային միավորում» հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում կազմակերպել էին երեխաների ստեղծագործությունների ցուցահանդես, որը նվիրված էր Հայաստանի անկախության 15-ամյակին:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի գնահատմամբ` Քյավառի արվեստի դպրոցների սաների ներկայացրած աշխատանքները ա վանդական դարձած ցուցահանդեսների շարքում առանձնանում են ոչ միայն իրենց բազմաժանրությամբ`  գեղանկարչություն, քանդակագործություն, խեցեգործություն, ասեղնագործություն, այլեւ աշխարհընկալման ինքնատիպությամբ` անմիջականությամբ, պարզությամբ, գունային հետաքրքիր լուծումներով, մտահղացումներով ու դրանց անկաշկանդ դրսեւորումներով:

Ցուցահանդեսին ներկա ԱԺ պատգամավորներն ու աշխատակիցները հիացմունքի խոսքեր ասացին ներկայացված ստեղծագործությունների մասին, ոգեւորությամբ արձանագրեցին, որ ուշադրության կենտրոնում պետք է պահել մշակութային-կրթական օջախները, պետք է բացահայտել ու աջակցել օժտված, տաղանդավոր երեխաներին, քանզի նրանցով է պայմանավորված մեր երկրի վաղվա օրն ու նրա զարգացման հեռանկարը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am